Մադոննան ուժեղ ցավերի պատճառով կրկին չեղարկել է համերգը
Մշակույթ
18:22 28/12/2019
Աշխարհ

Մադոննան ուժեղ ցավերի պատճառով կրկին չեղարկել է համերգը

Ամերիկացի երգչուհի Մադոննան շարունակում է չեղարկել նախապես հայտարարված համերգները: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նա  հերթական անգամ չեղարկել է դեկտեմբերի 21-ին Մայամի-Բիչում   ծրագրված համերգը, որը կայանալու էր ի աջակցություն Madame X ալբոմի: Երգչուհու խոսքով, համերգի չեղարկման պատճառն ուժեղ ցավերն են, որոնք նա զգացել է  փորձերի ժամանակ:

Մադոննան խոստովանել է, որ վերջին ժամանակներում բժիշկների հսկողության տակ է գտնվում և որպեսզի հետագայում շարունակի շրջագայությունը, իրեն անհրաժեշտ է վերականգնվել: Չի հստակեցվում, թե ինչն է ցավերի պատճառը:

«Ես վերջին երկու օրն անցկացրել եմ բժիշկների հետ, ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտություններ:  Դրանք հստակ ցույց են տվել, որ եթե պետք է շարունակեմ համերգային շրջագայությունը, ես պետք է հնարավորինս շատ հանգստանամ, որպեսզի օրգանիզմիս էլ ավելի լուրջ և անուղղելի վնաս չպատճառեմ»,- ասել է Մադոննան:

Ավելի վաղ Մադոննան չեղարկել էր համերգները Բոստոնում, որոնք նախատեսված էին նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին: Ներկա պահին եվրոպական շրջագայությունը, որը նախատեսված էր մեկնարկել հունվարի 12-ին Պորտուգալիայում, հարցականի տակ է:
 

Placeholder
Մադոննան ուժեղ ցավերի պատճառով կրկին չեղարկել է համերգը