Հոակին Ֆենիքսը «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Ջոկեր»-ում խաղացած գլխավոր դերի համար
Մշակույթ
19:14 08/01/2020
Աշխարհ

Հոակին Ֆենիքսը «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Ջոկեր»-ում խաղացած գլխավոր դերի համար

Դերասան Հոակին Ֆենիքսը «Ջոկեր» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար արժանացել է  «Ոսկե Գլոբուս» մրցանակի՝  «Դրամայի լավագույն դերասան» անվանակարգում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք, որ «Ջոկեր»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 31-ին  Վենետիկի 76-րդ կինոփառատոնում։ «Ջոկեր»-ը առաջադրվել է նաև «Օսկարի» 16 անվանակարգերում։

Նշենք, որ Լոս-Անջելեսում կայացած «Ոսկե Գլոբուս» 77-րդ մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն կինոնկար է ճանաչվել Սեմ Մենդեսի` առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող «1917» ֆիլմը:

 

Placeholder
Հոակին Ֆենիքսը «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Ջոկեր»-ում խաղացած գլխավոր դերի համար