180 ուղևորով ուկրաինական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանում
Օրվա թեմա
09:01 08/01/2020
Տարածաշրջան

180 ուղևորով ուկրաինական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանում

180 ուղևորով և անձնակազմի անդամներով ուկրաինական ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանում։ Այս մասին գրում է Hareetz-ը։ Զոհերի մասին դեռևս չի հաղորդվել:

Ինքնաթիռը դուրս է եկել Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանից։ Վթարի պատճառը, ինչպես հաղորդվում է, մեխանիկական խնդիրների պատճառով է եղել։

Օդանավակայանից թռիչքի տվյալները ցույց են տվել, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռը թռիչք է կատարել Թեհրանից, որից անմիջապես հետո դադարել է  տվյալներ ուղարկել, հայտնում է FlightRadar24 կայքը:

Ինչպես գրում է euronews-ը, Իրանում հայտնել են, որ ինքնաթիռի վթարից հետո ուղևորների ու անձնակազմի անդամների ողջ մնալու հավանականությունը զրո է: 

Placeholder
180 ուղևորով ուկրաինական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանում