Արսեն Հարությունյանը վճռական փուլում է
Սպորտ
16:07 09/01/2020
Հայաստան

Արսեն Հարությունյանը վճռական փուլում է

Իրանի Քերմանշահ քաղաքում մեկնարկել  է  «Թախթիի գավաթ» անունը կրող ազատ ըմբշամարտի միջազգային ավանդական բարձրագույն կարգի թվով ` 40-րդ մրցաշարի խաղարկությունը: 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցավայր է ուղեկցել 16 ըմբիշի:

Այսօր տեղի կունենան 57, 65, 79, 97 և 125 կգ քաշայինների սփոփիչ հանդիպումները և եզրափակիչ գոտեմարտերը:

Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը / 57կգ / տարել է երեք հաղթանակ, մտել է վճռական փուլ և իր համար ապահովել է առնվազն երկրորդ տեղը: Եզրափակիչում նրա մրցակիցն է  աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության մրցանակակիր, իրանցի Ալի Ռեզա Սրիկը:

Այսօր ` հունվարի 9 –ին  մեկնարկի կելնեն 61, 70, 74, 86 և 92 կգ քաշայինները:

Placeholder
Արսեն Հարությունյանը վճռական փուլում է