Արսեն Հարությունյանը դարձել է Թախթիի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Սպորտ
20:39 09/01/2020
Աշխարհ

Արսեն Հարությունյանը դարձել է Թախթիի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Արսեն Հարությունյանը դարձել է Թախթիի գավաթի խաղարկության փոխչեմպիոն:Այս մասին տեղեկացնում  է ըմբշամարտի ֆեդերացիան:

57 կգ քաշային կարգում հայ ըմբիշը 2։2 հաշվով պարտվել է Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իրանցի Ալիրեզա Սարլակին։

Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Միհրան Ջաբուրյանը։

Գևորգ Մխեյանը դուրս է եկել 70 կգ քաշային կարգի եզրափակիչ, իսկ Արման Անդրեասյանը (70կգ) և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։

Placeholder
Արսեն Հարությունյանը դարձել է Թախթիի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր