Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նեղ ճանապարհի պատճառով քանդվել է Սանահին կայարանում ցարական շրջանում կառուցված շենքը
Դեռևս դեկտեմբերի կեսերին գրել էինք, որ քանդում են Սանահին կայարանում ցարական շրջանում կառուցված շենքը: Հարցում էինք ուղարկել Լոռու մարզպետարան՝ պարզելու, թե ի՞նչ շենք է, ինչո՞ւ է քանդվում և ի՞նչ է լինելու տեղում, ինչո՞ւ չի պահպանվում որպես հին շինություն-հուշարձան, քանի որ հասարակության շրջանում դժգոհություն էր առաջացրել կրկին հին շենքերը քանդելու փաստը: Նշենք, որ այն ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում:
Մարզպետարանից ստացած պատասխանի համաձայն՝ Լոռու մարզպետարանի և Ալավերդու քաղաքապետարանի համապատասխան մասնագետների հետ քննարկվել են մեր դիմումում բարձրացված հարցերը: Տրամադրվել է նաև Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին ուղղված գրության պատճենը բարձրացված հարցերի վերաբերյալ:
Գրության համաձայն, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի N42 բնակելի շենքում բնակության համար չկար բավարար պայմաններ, բացակայում էին սանհանգույցները:
«Մ-6 միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար վերոնշյալ շենքը ճանաչվել է գերակա շահ, քանի որ այն գտնվում էր գլխավոր ճանապարհի ոլորանին շատ կից, մեքենաների շրջադարձերն անհարմար էին, ճանապարհը նեղ էր և բազմաթիվ անգամներ բեռնատարները բախվել էին շենքին, նույնիսկ ներթափանցել պատից ներս: Շենքի բնակիչները ստացել են փոխհատուցում նոր բնակարաններ ձեռք բերելու համար և տարհանվել են: Այժմ տարհանված բնակիչներն ապահովված են նոր բնակարաններով: Ալավերդու համայնքապետարանի կողմից տրամադրվել է քանդման թույլտվություն»,-նշված է գրության մեջ:
.jpg)