Համլետ Բեգոյան. Առայժմ դժգոհելու առիթներ չկան
Սպորտ
11:28 10/01/2020
Հայաստան

Համլետ Բեգոյան. Առայժմ դժգոհելու առիթներ չկան

Ծաղկաձորյան հավաքում հագեցած է անցնում ՀՀ  բռնցքամարտի հավաքականի առօրյան:  Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ Մասնագիտականից բացի,  տղաները բացօթյա մարզումներ են անցկացնում: Ձյան վրա վազքով հաղթահարում են  միջին և երկար տարածություններ, բարձրանում  Ալիբեկ լեռան գագաթը, կռվում ծանրաձողերի և կշռաքարերի հետ, իսկ մարզումների վերջում  զբաղվում են լողով:

Հունվարի 7-ին է թիմը մեկնել Ծաղկաձորի մարզահամալիր:Պարապմունքներին մասնակցում են 23 մարզիկներ: Նրանք  այնուհետև մարզումները կշարունակեն Երևանում:

Փետրվարի 2-ին հավաքականը  կմեկնի  Իվանո - Ֆրանկովսկ քաղաք և Ուկրաինայի, Չեխիայի, Լեհաստանի ու Բելառուսի ընտրանիների հետ 12-օրյա  համատեղ մարզումներ կանցկացնի:

- Վերջին օրերին ընկերական –թիմային մրցամարտեր են նախատեսված նշած երկրների պատվիրակների հետ, - զրույցի ժամանակ ասաց հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:

Բռնցքամարտիկների հետ, համապատասխան հանձնարարականով, անհատական պարապմունքներ  են անցկացնում անձնական մարզիչները: Թիմի անդամների ֆունկցիոնալ վիճակից գոհ է մարզական փորձառու բժիշկ, անցյալի նշանավոր բռնցքամարտիկ Համլետ Բեգոյանը: Առայժմ դժգոհելու առիթներ չկան և ամեն բան ընթանում է մարզչական խորհրդի կազմած ծրագրով:

Մարտի 13 –ին Լոնդոնում կմեկնարկի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Համանուն երկրորդ ստուգատեսը տեղի կունենա Ֆրանսիայում ` մայիսին: Յուրաքանչյուր քաշային կարգի համար կգործեն որոշակի չափանիշներ: Չափազանց դժվարին խնդիրներ  պետք է լուծենք  Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերելու համար: Ընդամենը վարկանիշային երկու մրցաշարում պարզ կդառնա նախապատրաստական փուլերում կատարած մեր աշխատանքի արդյունքը,- իր խոսքը եզրափակեց Ռ.Մեհրաբյանը

 

 

Placeholder
Համլետ Բեգոյան. Առայժմ դժգոհելու առիթներ չկան