Ջերեմի Այրոնսը կգլխավորի Բեռլինի կինոփառատոնի ժյուրին
Մշակույթ
18:18 11/01/2020
Աշխարհ

Ջերեմի Այրոնսը կգլխավորի Բեռլինի կինոփառատոնի ժյուրին

Բրիտանացի օսկարակիր դերասան Ջերեմի Այրոնսը կգլխավորի Բեռլինի 70-րդ կինփառատոնի ժյուրին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Հայտնի կերպարները, որոնք մարմնավորել է Ջերեմի Այրոնսը և նրա անփոխարինելի ոճն ուղեկցել են ինձ իմ կինեմատոգրաֆիստական ճանապարհորդության ընթացքում և ցուցադրել մարդկային բնավորություն բարդությունները»,- հայտարարել է փառատոնի գեղարվեսական ղեկավար, իտալացի կինոքննադատ Կարլո Շատրիանը:

Դերասանն ասել է, որ շատ ուրախ է, մեծ պատիվ է գլխավորել Բեռլինի կինոփառատոնի ժյուրին:

«Այդ փառատոնով ես վաղուց  եմ հիանում և որը միշտ  հաճույքով եմ այցելել: Ինձ համար հատկապես  հաճելի է մասնակցել փառատոնին Բեռլինում»,- ասել է Ջերեմի Այրոնսը:

Այրոնսը խաղացել է «Լոլիտա», «Ֆրանսիկանա լեյտենանտի կինը» և այլ ֆիլմերում: 1991 թվականին  որպես լավագույն դերասան «Օսկար» է ստացել «Ճակատագրի հակառակ կողմը» ֆիլմում մարմնավորած դերի համար:

Բեռլինի 70-րդ փառատոնը կայանալու է փետրվարի 20-ից մարտի 1-ը:

Placeholder
Ջերեմի Այրոնսը կգլխավորի Բեռլինի կինոփառատոնի ժյուրին