Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը. ՀԱՕԿ
Սպորտ
14:52 13/01/2020
Հայաստան

Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը. ՀԱՕԿ

Հունվարի  13 –ից Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում նոր  մրցաշրջանի ուսումնամարզական առաջին հավաքը սկսեցին  Հայաստանի ծանրամարտի ազգային և երիտասարդական հավաքականները : Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Մարզիչները շեշտը կդնեն  տղաների ֆիզպատրաստականության որակները բարելավելու վրա: Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը , նպատակով, որ հաջողության հասնեն մայրաքաղաքում փետրվարի 9-15 -ը  անցկացվելիք համապետական առաջնությանը: Այդ մրցաշարում զուգահեռաբար հանդես կգան նաև ծանրորդուհիները, ովքեր մինչ այդ  նախապատրաստական առաջին հավաքը  և մարզումները կանցկացնեն Օլիմպավանում:

Placeholder
Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը. ՀԱՕԿ