Australian Open: թենիսիստուհին ընդհատել է խաղն անտառային հրդեհների ծխի պատճառով
Սպորտ
17:35 14/01/2020
Աշխարհ

Australian Open: թենիսիստուհին ընդհատել է խաղն անտառային հրդեհների ծխի պատճառով

Սլովենացի թենիսիստուհի Դալիլա Յակուպովիչը Մելբուրնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության որակավորման փուլի հանդիպումը  չի կարողացել ավարտել օդում առկա ծխի պատճառով, որն առաջացել է ողջ երկրի տարածքում մոլեգնող անտառային հրդեհներից:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ շվեյցարացի Ստեֆանի Ֆոգել հետ խաղի ժամանակ նրա մոտ սկսվել է հազ, շնչառության հետ կապված խնդիրներ:

«Ուղղակի սարսափելի էր: Ես երբեք նման բան չեմ զգացել: Ես վախենում էի կորցնել գիտակցությունս, քանի որ չէի կարողանում կանգնել ոտքի վրա»,- ասել է թենիսիստուհին:

Երբ նրան հարցրել են խաղը չդադարեցնելու վերաբերյալ կազմակերպիչների որոշման մասին, Յակուպովիչը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ անարդար է, քանի որ վնասակար է մեզ համար: Ես զարմացել եմ,  կարծում էի, որ մենք այսօր չենք խաղա: Բայց մեզ ընտրության հնարավորություն չտվեցին:
Դա ինձ զայրացրել է: Էլ ավելի տխուր է, որ հաղթանակը մոտ էր, բայց ես ուղղակի չկարողացա խաղը հասցնել ավարտին: Ես չունեմ ասթմա և շնչառության հետ կապված խնդիրներ շոգ եղանակին»:

Խաղն ու մարզումները դադարեցվել են  մեկ ժամով օդու: Մրցաշարի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենք անընդհատ կվերահսկեն իրավիճակը:

Ծխի պատճառով իշխանությունները Մելբուրնի բնակիչներին խորհուրդ են տալիս դուրս չգալ տներից:
 

Placeholder
Australian Open: թենիսիստուհին ընդհատել է խաղն անտառային հրդեհների ծխի պատճառով