«Բարսելոնան» Եվրոպայի ամենաեկամտաբեր ակումբն է
Սպորտ
19:02 14/01/2020
Աշխարհ

«Բարսելոնան» Եվրոպայի ամենաեկամտաբեր ակումբն է

«Բարսելոնան» 2019 թվականին Եվրոպայի ֆուտբոլային ակումբներից ամենաշատն է վաստակել: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Deloitte ընկերության հետազոտությունները:

Կատալոնական ակումբը նախորդ մրցաշրջանում  վաստակել է ավելի քան 840,8 միլիոն եվրո  և գերազանցել իր երդվյալ մրցակից մադրիդյան «Ռեալին» (757,3 միլիոն եվրո): Երրորդ տեղում «Մանչեսթր Յունայթեդն» է 711 միլիոն եվրոյով, բայց վերլուծաբանները նախազգուշացնում են, որ այս մրցաշրջանում ակումբը կարող է կորցնել անգլիական Պրեմիեր լիգայում ամենաարդյունավետ ակումբի իր կարգավիճակը:

Deloitte ակնկալում են, որ «Բարսելոնան» կպահի իր առաջին տեղը նաև այս մրցաշրջանում և առաջիկա տարիներին կհասնի իր նպատակին՝ տարեկան 1 միլիարդ եվրո եկամուտ: «Բարսելոնայի» առաջխաղացումը բացատրվում է նրանով, որ կատալոնական ակումբը վերահսկում է ապրանքային վաճառքը և լիցենզավորումը:

«Բարսելոնան» ակումբի օրինակ է, որը հարմարվում է շուկայի փոփոխվող պայմաններին», - ասում է փորձագետը:

Deloitte վարկանշային ցուցակը հիմնված է հաշվետվությունների  վրա, որոնք հրապարակում են հենց ակումբները:


 

Placeholder
«Բարսելոնան» Եվրոպայի ամենաեկամտաբեր ակումբն է