Քիչ է մնում գրեք. դահիճը առողջ է, զոհը՝ վերակենդանացման բաժանմունքում.Աշոտյան
Քաղաքական
20:29 15/01/2020
Հայաստան

Քիչ է մնում գրեք. դահիճը առողջ է, զոհը՝ վերակենդանացման բաժանմունքում.Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջության կտրուկ վատթարացմանը: 

«Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջության կտրուկ վատթարացման և կյանքին սպառնացող բարդությունների լուրերի ֆոնին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ «վարչապետը կատարյալ առողջ է եւ չունի առողջական որեւէ խնդիր»:

Իհարկե, առողջություն պետք է մաղթել բոլորին, բայց մի քիչ տակտ ունեցեք գոնե այս պահին:

Քիչ է մնում գրեք. դահիճը առողջ է, զոհը՝ վերակենդանացման բաժանմունքում...

Առողջություն և ուժ գեներալին»,-նշել է նա:

Placeholder
Քիչ է մնում գրեք. դահիճը առողջ է, զոհը՝ վերակենդանացման բաժանմունքում.Աշոտյան