Վոլեյբոլ ձյան վրա
Սպորտ
19:01 16/01/2020
Հայաստան

Վոլեյբոլ ձյան վրա

Հունվարի 16 – 19 –ը Ծաղկաձորում, երկու խաղահրապարակներում, կանցկացվեն  «Վոլեյբոլ ձյան վրա» մարզաձևի  Հայաստանի տղամարդկանց և կանանց բաց  առաջնությունները, գրում է ՀԱՕԿ-ը: 

ՀՀ վոլեյբոլի  ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը  հայտնել է, որ միջոցառմանը կմասնակցեն տղամարդկանց 12 և կանանց 8 թիմեր: Մրցակարգով յուրաքանչյուր թիմում կընդգրկվի չորս խաղացող (երեքը ` խաղադաշտում, մեկը ` պահեստային):

Հաղթողները   կնախապատրաստվեն փետրվարի 3 - 5 –ը Ծաղկաձորում   կայանալիք « Եվրոպա – տուր» մրցաշարին: Առայժմ մասնակցության հայտ է ներկայացրել 10 երկիր:

Placeholder
Վոլեյբոլ ձյան վրա