Արդյո՞ք «կծնվի» նոր Beatles
Մշակույթ
10:31 16/01/2020
Աշխարհ

Արդյո՞ք «կծնվի» նոր Beatles

Բրիտանական Bill Elms Associates ՓիԱռ-ընկերության  ղեկավար Բիլ Էլմսը կարծում է, որ հազիվ թե ներկայիս երաժիշտները կարողանան կրկնել Beatles խմբի հաջողությունները:

«Կարծում եմ, որ Beatles-ը մնում է եզակի երևույթ: Ժամանակին նրանք երաժշտության բիզնեսում հեղափոխություն արեցին, ստեղծեցին  նոր բան, թարմ, մշակեցին իրենց եզակի ձայնն ու ոճը, փոխեցին փոփ-արվեստի դեմքը: Այդ ժամանակվանից փոփ-երաժշտությունը զարգանում են հենց այդ հիմքից»,- Ռիա նովոստիին տված հարցազրույցում ասել է Էլմսը:

Փորձագետի կարծիքով, Beatles-ը չի կորցնում իր ճանաչվածությունը, քանի որ նրանք ունենք երգեր, որոնք հարմար են մարդու ցանկացած էմոցիոնալ վիճակին, կյանքի ցանկացած պահին:

«Beatles-ի երաժշտությունը ժամանակից դուրս է, նրանք այնքան երգեր, հիթեր ունեն և դրանց հետ  կապված մարդիկ այնքան հիշողություններ ունեն, ինչը փոխանցվում է սերնդեսերունդ: Դրանք գեղեցիկ, իդեալական գրված երգեր են, որոնք հատում են տարածությունն ու ժամանակը ի շնորհիվ հեշտ հիշվող բառերի և երաժշտության»,- ասել է Էլմսը:

Նշենք, որ 2001 թվականից ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ հունվարի 16-ը նշվում է որպես «The Beatles»-ի համաշխարհային օր (World Beatles Day)։ Խումբը ստեղծվել է 1960 թվականին: Լեգենդար խմբի անդամներն էին Ջոն Լենոնը (ռիթմ-կիթառ, սոլո-կիթառ, բաս-կիթառ, ստեղնաշար, փողային գործիքներ, հարվածային գործիքներ, վոկալ), Փոլ Մաքքարթնին (բաս-կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, կիթառ, վոկալ), Ջորջ Հարիսոնը (սոլո-կիթառ, ռիթմ-կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, վոկալ) և Ռինգո Սթարը (հարվածային գործիքներ, ստեղնաշար, վոկալ):

 

 

Placeholder
Արդյո՞ք «կծնվի» նոր Beatles