«Կապտուկներով» Անգելա Մերկելը՝ Միլանի փողոցներում
Մշակույթ
11:02 17/01/2020
Աշխարհ

«Կապտուկներով» Անգելա Մերկելը՝ Միլանի փողոցներում

Միլանի փողոցներում հայտնվել են Հիլարի Քլինթոնի, Անգելա Մերկելի և այլ կին քաղաքական գործիչների լուսանկարներով պաստառներ: Նրանց բոլորի աչքերի տակ կապտուկներ կան՝ «միայն նրա համար, որ ես կին եմ»: Եվրանյուզի հաղորդմամբ, այդպես իտալացի նկարիչ և ակտիվիստ, որն աշխատում են AleXsandro Palombo կեղծանվամբ, որոշել է  ուշադրություն հրավիրել կանանց նկատմամբ բռնության խնդրի վրա: Պաստառներին նաև գրված  է՝ «Կանանց նկատմամբ բռնությունը գլոբալ խնդիր է, որը վերաբերվում է բոլորին՝ անկախ ռասայական պատկանելիության, սոցիալական վիճակի ու կրոնի»:

2015 թ. իր արշավի ժամանակ նկարիչն օգտագործել էր հայտնի դերասանուհիների և երգչուհիների լուսանկարներ:

Placeholder
«Կապտուկներով» Անգելա Մերկելը՝ Միլանի փողոցներում