Ամառային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերը  կանցկացվի Սենեգալի մայրաքաղաք Դաքարում
Սպորտ
18:36 17/01/2020
Աշխարհ

Ամառային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերը կանցկացվի Սենեգալի մայրաքաղաք Դաքարում

Միջազգային օլիմպիական կոմիտեի  գործկոմի որոշումով  ամառային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերը  կանցկացվի Սենեգալի մայրաքաղաք Դաքարում ՝ 2022թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 9-ը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Հոկտեմբերի վերջերին Սենեգալում եղանակը չորային է և մրցաշարերը հնարավոր է անցկացնել բացօթյա խաղահրապարակներում։ Կարևոր է և այն ,որ մրցողները կմասնակցեն նոյեմբերի 1 –ին կայանալիք Աֆրիկայի երիտասարդության օրվան նվիրված տոնակատարությանը։

Գործկոմը հաստատել է «Դաքար -2022» խաղերի ծրագրում ընդգրկել նաև ուշու և « խառը թիմ » անվանումով / չորսական տղաներ ու աղջիկներ  ունեցող / բեյսբոլ –5 մարզաձևերը։ Դրանք մատչելի են սենեգալցի երիտասարդների համար։ Ի դեպ, ուշուն մեծ տարածում է գտել և այժմ այդ մարզաձևով  աշխարհում զբաղվում է ավելի քան 120 միլիոն մարդ։

Ավելորդ չէ նշել,որ ընդհանրապես առաջին անգամ է օլիմպիական մարզահանդես անցկացվելու « Սև աշխարհամասում»։

Placeholder
Ամառային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերը կանցկացվի Սենեգալի մայրաքաղաք Դաքարում