Շախմատի առաջանություններ. լավագույնները կմասնակցեն համաշխարհային 44-րդ օլիմպիադային
Սպորտ
13:48 18/01/2020
Հայաստան

Շախմատի առաջանություններ. լավագույնները կմասնակցեն համաշխարհային 44-րդ օլիմպիադային

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթանում են  Հայաստանի  տղամարդկանց և կանանց առաջնությունները: 

Հինգ տուրից հետո կանանց մրցաշարում   Մարիա Գևորգյանը 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սուսաննա Գաբոյանը և Աննա Խաչատրյանը նրանից հետ են մնում կես միավորով:

Տղամարդկանց պայքարում առջևում են  Սամվել Տեր-Սահակյանը և  Ռոբերտ Հովհաննիսյանը,որոնք ունեն   3,5-ական միավոր: 2.5-ական  միավոր են վաստակել միանգամից վեց շախմատիստներ:

Մրցաշարը կավարտվի հունվարի 20-ին: Արժանիներով կհամալրվեն Հայաստանի հավաքականները, որոնք կմասնակցեն Մոսկվայում օգոստոսին անցկացվելիք շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադային:

Placeholder
Շախմատի առաջանություններ. լավագույնները կմասնակցեն համաշխարհային 44-րդ օլիմպիադային