Հայաստանում «Արմավիրը» ստուգողական երեք հանդիպում կանցկացնի
Սպորտ
19:27 20/01/2020
Հայաստան

Հայաստանում «Արմավիրը» ստուգողական երեք հանդիպում կանցկացնի

 Երևանյան թիմի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ավանդույթի համաձայն Ռուսաստանի ազգային լիգան ներկայացնող «Արմավիրը» նախապատրաստական շրջանի փուլերից մեկն անցկացնում է «Ուրարտուի» մարզաբազայում։

Հունվարի 19-ին ռուսական ակումբի անձնակազմը ժամանել է Հայաստան, հանգրվանել «Ուրարտու» մարզաբազայում և սկսել ուսումնամարզական հավաքը, որը կընթանա մինչև փետրվարի 2-ը։

Հայաստանում «Արմավիրը» ստուգողական երեք հանդիպում կանցկացնի։ Հունվարի 24-ին՝ «Ուրարտուի» հետ, հունվարի 28-ին՝ «Վանի» հետ, իսկ փետրվարի 1-ին՝ «Ալաշկերտ»-ի հետ։

Placeholder
Հայաստանում «Արմավիրը» ստուգողական երեք հանդիպում կանցկացնի