Ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց  բարձրագույն խմբի առաջնությունները
Սպորտ
19:00 21/01/2020
Հայաստան

Ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնությունները

Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն  ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց  բարձրագույն խմբի առաջնությունները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: 

Մասնակցեցին 10-ական շախմատիստ - շախմատիստուհիներ: Խաղարկված 9 տուրից հետո առաջին եռյակները դասավորվեցին հետևյալ հաջորդականությամբ. տղամարդիկ` Սամվել Տեր-Սահակյան` 6 միավոր, Հայկ Մարտիրոսյան և Ռոբերտ Հովհաննիսյան ` երկուսն էլ 5,5 –ական միավոր: Կանայք`. Մարիա Գեւորգյան` 8 միավոր, Սուսաննա Գաբոյան` 7 և Մարիա Կուրսովա` 5,5 ։

Ի դեպ, Մարիա Գևորգյանը մեկնարկում պարտվեց, իսկ դրան հաջորդած բոլոր 8 հանդիպումներն իր օգտին գրանցեց և արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը:

Հայաստանի արագ շախմատի առաջնությունը կկայանա հունվարի 21-22-ին, իսկ պարգևատրությունը` հունվարի 23-ին:

Placeholder
Ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնությունները