Ալաշկերտը վարձակալել է Լոռիի հարձակվողին
Սպորտ
20:08 22/01/2020
Հայաստան

Ալաշկերտը վարձակալել է Լոռիի հարձակվողին

«Ալաշկերտը» վարձակալել է «Լոռիի» նիգերիացի հարձակվող Սանդի Ինուսա Նգբեդեյին: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

21-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նիգերիական «Պլատո Յունայթեդ» ակումբում, Աֆրիկայի Չեմպիոնների լիգայում խաղալու փորձ ունի:

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 21 հանդիպումներում Նգբեդեն դարձել է 7 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Placeholder
Ալաշկերտը վարձակալել է Լոռիի հարձակվողին