26 երկրների 35 մենասահորդներ հանդես եկան  կարճ ծրագրում
Սպորտ
18:42 23/01/2020
Աշխարհ

26 երկրների 35 մենասահորդներ հանդես եկան կարճ ծրագրում

Ավստրիայի Գրաց քաղաքում մեկնարկել է  գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: 26 երկրների 35 մենասահորդներ / տղամարդիկ / հանդես եկան  կարճ ծրագրում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Երևանցի Սլավիկ Հայրապետյանը հաջողությամբ հաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Նա վաստակեց 66.89 միավոր, գրավեց 20-րդ տեղը և 24 մարզիկների հետ  իրավունք ստացավ պայքարելու ազատ ծրագրում: Հուսանք,որ Սլավիկի վեցերորդ մասնակցությունը եվրոպականում հաջողությամբ կավարտվի:Այս մասին կիմանանք այսօր  երեկոյան:

Այսօր  պայքարի մեջ կմտնեն նաև  պարային զույգերը: Իսկ վաղը` հունվարի 24-ին,ասպարեզ կելնեն մենասահորդուհիները:

Placeholder
26 երկրների 35 մենասահորդներ հանդես եկան կարճ ծրագրում