Ապրիլից կսկսվեն Ախալքալաքի բերդի վերանորոգման աշխատանքները
Մշակույթ
09:00 24/01/2020
Տարածաշրջան

Ապրիլից կսկսվեն Ախալքալաքի բերդի վերանորոգման աշխատանքները

Ախալքալաքի բերդը երկար տարիներ  գտնվում է փլուզված վիճակում։ Բերդի տարածքում աղբ են լցնում, այնտեղ մշտապես անասուններ են արածում։ 2020 թվականի ապրիլ ամսից Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը նախատեսում է վերականգնել բերդը։ Գործակալության հասարակության հետ կապերի ղեկավար Բեքա Բարամիձեն Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասել է, որ այս տարվա ապիլից կսկսվեն վերականգման աշխատանքները։

XI դարի  ամրոցը պահպանելու նախագիծն արդեն պատրաստ է:

«Բերդի վերանորոգման նախագիծն արդեն պատրաստ է, ապրիլ ամսից սկսենք բերդի մաքրման աշխատանքները, այնուհետև հնեաբանական հսկողություն և դիտարկում կկատարվի և կսկսվի բերդի կոնսերվացիան»,- նշել է Բեքա Բարամիձեն։

Բեերդի տարածքը հնեաբանները դեռ չեն ուսումնասիրել։ Ներկա դրությամբ պատրաստում են մրցույթի փաստաթղթերը, ըստ որի էլ պետք է կատարվեն մաքրման աշխատանքները։

Placeholder
Ապրիլից կսկսվեն Ախալքալաքի բերդի վերանորոգման աշխատանքները