Սլավիկ Հայրապետյանը 18-րդ հորիզոնականում է
Սպորտ
12:15 24/01/2020
Հայաստան

Սլավիկ Հայրապետյանը 18-րդ հորիզոնականում է

Ավստրիայի Գրաց քաղաքում երեկ ուշ երեկոյան մրցապայքարն ավարտել են գեղասահքի  Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքի  մասնակիցները, գրում է ՀԱՕԿ-ը։

Ինչպես հայտնի է, Հայաստանի ներկայացուցիչ, 23-ամյա Սլավիկ Հայրապետյանը  կարճ ծրագրում   վաստակել էր 66,89 միավոր ու 20-րդ արդյունքով  մտել էր եզրափակիչ: 24 ուժեղագույնների պայքարում, կամավոր ծրագրում, նա  ստացել է 127,72 միավոր ու զբաղեցրեց 18 -րդ հորիզոնականը: Սա նրան հնարավորություն է ընձեռել երկու մրցաձևերի ընդհանուր գումարով /194,61միավոր /, 26 երկրների 35 մասնակիցների պայքարում գրավել 18-րդ տեղը:

Արժե նշել, որ Ռուսաստանը ներկայացրած 16- ամյա Արթուր Դանիելյանն արժանացել է Եվրոպայի փոխչեմպիոնի պատվին:

Այսօր՝ հունվարի 24-ին մեդալների համար պայքարը կսկսեն մենասահորդուհիները: Սահադաշտ կելնեն 29  երկրների 37 պատվիրակներ: Նրանց շարքում  է Անաստասիա   Գալուստյանը:

Placeholder
Սլավիկ Հայրապետյանը 18-րդ հորիզոնականում է