Անաստասիա Գալուստյանը չի հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը
Սպորտ
16:11 25/01/2020
Հայաստան

Անաստասիա Գալուստյանը չի հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը

Ավստրիայի Գրաց քաղաքում շարունակվում է գեղասահքի  Եվրոպայի առաջնությունը։ Կանանց մենասահքի  մասնակիցների թվում  էր նաև Հայաստանի պատվիրակ Անաստասիա Գալուստյանը։ Նրան, ավաղ,  չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, կարճ ծրագրի կատարման համար Անաստասիան վաստակել է 50, 08 միավոր և զբաղեցրել 27-րդ հորիզոնականը՝ զրկվելով 24 ուժեղագույնների հետ, եզրափակիչում,  պայքարը շարունակելու իրավունքից։
 

Placeholder
Անաստասիա Գալուստյանը չի հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը