Ալեքսանդր Քանանյանի հացադուլին միացել է ևս մեկ արցախցի
Տնտեսություն
20:00 27/01/2020
ԼՂՀ

Ալեքսանդր Քանանյանի հացադուլին միացել է ևս մեկ արցախցի

Արցախցի քաղաքագետ  Ալեքսանդր Քանանյանն արդեն յոթերոդ օրն է հացադուլի մեջ է:  Նրա  պահանջը մեկն է ՝ դադարեցնել Արցախի տարածքում ՀԷԿ-երի շինարարությունը:

«Արցախում, մասանավորապես Քաշաթաղի և  Քարվաճառի շրջաններում  առկա Փոքր  ՀԷԿ-երի  քանակը վաղուց անցել է թույլատրելի սահմանը: Տեղի է ունենում բառիս բուն իմաստով տարածքի ոչնչացում: Չորացվում են ամբողջ գետային ավազանները: 30-40 կմ ձգվող գետերի վրա մինչև 15  ՀԷԿ են կառուցում,օրինակ ՝  Քաշաթաղի շրջանում»,- panorama.am-ի հետ զրույցում ասաց Քանանյանը:

Մինչ հացադուլը Քանանյանը հանդիպումներ ունեցել է Արցախի պետական այրերի հետ, սակայն՝ ապարդյուն: 

«Վերջին երկու տարիների ընթացքում հարյուրից ավելի անգամներ ահազանգել եմ, սակայն ապարդյուն: Անցած տարվա հունիս ամսին  գնացել եմ Արցախի բնապահպանության նախարարին զգուշացրել եմ, որ այլևս չեմ հանդուրժելու որևէ ՀԷԿ-ի կառուցում: Բայց դեկտեմբերին հայտնաբերեցի, որ միանգամից չորս ՀԷԿ են կառուցում, որոնցից երկուսի օրինականությունը  կասկածելի է:

Ու,  քանի որ խոսքս  չհարգվեց, ես ստիպված եղա մարդկանց ուշադրույթունը  խնդրին գրավելու համար   հացադուլ սկսել:

Այս պահին, իմ պահանջներից կատարվել է միայն մի մասը ՝ մեկ շաբաթով դադարեցվել են շինարարական աշխատանքները: Բայց  պետք է ոչ  միայն ամբողջ  շինտեխնիկան դուրս բերեն շինգոտիներից, այլև առհասարակ ստանձնեն հստակ  քաղաքական պարտավորություն ՝ այսուհետ Քարվաճառի շրջանում ոչ նոր ՀԷԿ  չկառուցելու , դա վերաբերում է նաև տարածքում կառուցվող չորս ՀԷԿ-երին:

Քարվաճառի շրջանը չի կարող հանդուրժել այդ քանակի  ՓՀԷԿ-երի կառուցում, որոնք վերացնում են ոչ միայն շրջակա միջավայրն, այլև շրջանը համապարփակ զարգանալու որևէ հեռանկար»,-ասաց հացադուլ անող արցախցին: 

Մինչև Արցախի պատասխանատու օղակներին  ուղղված պահանջի ի կատար ածումը Քանանյանը կշարունակի հացադուլը: Եթե ողջամիտ ժամկետների մեջ չկատարեն պահանջը, ապա կարող է անցնել նաև ջրադուլի: Քանանյանը վճռական է տրամադրված, թեև այսօր արդեն ինքնազգացողությունը թույլ է, իր խոսքով ՝ տկարություն է զգում, բայցև ի վիճակի է շարունակել պայքարը:

Ավելին նա տեղեկացրեց, որ Ստեփանակետից ևս մի քաղաքացի ՝ Մհեր Պողոսյանը, միևնույն պահանջով հայտարարել է հացադուլ: Ալեքսանդր Քանանյանն ասում է նրան չի ճանաչում, ծանոթացել է միայն երեկ, երբ Պողոսյանը հայտարարել է հացադուլի մասին: Բոլոր դեպքերում, նրանց միավորում է նույն պահանջը, Քանանյանը կարծում է, որ պահանջատերերի շրջանակը դեռ կընդլանվի: 

 

Placeholder
Ալեքսանդր Քանանյանի հացադուլին միացել է ևս մեկ արցախցի