Թեհրանում  Լեոն Թադոսյանի նախագծած շենքը 40 տարի անց կրկին կբացվի հասարակության համար
Մշակույթ
11:11 29/01/2020
Աշխարհ

Թեհրանում Լեոն Թադոսյանի նախագծած շենքը 40 տարի անց կրկին կբացվի հասարակության համար

Թեհրանի պատմական շենքերից և թագավորական բնակավայրերից մեկը՝ Մարմարե պալատը, տասնամյակներ անց կբացվի հասարակության համար: Մարմարե պալատը կառուցվել է 1934-1937 թվականներին շահ Ռեզա Փահլավիի հրամանով, նախագծել է իրանահայ  ճարտարապետ  Լեոն Թադոսյանը:

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո մինչև 1981 թվականը պալատ եղել է թանգարան, ապա այն տրվել է Majma' Taškhīs Maṣlaḥat Nezām վարչական կառույցի։ Այն բոլոր պատմական նմուշները, որոնք օգտագործվել են պալատում, ներառյալ՝ կահույքը, ցուցադրվել է Թեհրանի դեկորատիվ արվեստի թանգարանում։

ifpnews.com կայքից տեղեկանում ենք, որ Իսլամական հեղափոխության Մոսթազաֆան հիմնադրամն այս տարի այն է հետ վերցրել և որոշել կրկին թանգարանի վերածել։ Հիմնադրամի ղեկավարն ասել է, որ Մարմարե պալատի դռները 41 տարի անց կբացվեն հասարակության համար մեկ ամսվա ընթացքում, սակայն հունվարի 26-ին լրագրողներին թույլ են տվել ներս մտել:

 

 

Placeholder
Թեհրանում Լեոն Թադոսյանի նախագծած շենքը 40 տարի անց կրկին կբացվի հասարակության համար