Ափսոսում եմ, որ  վարկանիշային մրցաշարին Ֆերդինանդը չի կարողանա մասնակցել.մարզիչ
Սպորտ
18:29 29/01/2020
Հայաստան

Ափսոսում եմ, որ վարկանիշային մրցաշարին Ֆերդինանդը չի կարողանա մասնակցել.մարզիչ

Ինչպես հայտնի է, Իսրայելի մայրաղաղաք Թել Ավիվում օրերս ավարտված  ձյուդոյի «Գրան պրի»օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը  / 73 կգ  / մաքուր հաղթանակներ տոնեց  մրցակիցների նկատմամբ  ու մտավ եզրափակիչ։Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Բայց հաղթողի կոչման համար պայքարին մեր մարզիկը վնասվածքի պատճառով չմասնակցեց և բավարարվեց երկրորդ մրցանակով։

«Ափսոսում եմ , որ Փարիզում փետրվարի 7 - 8 -ին  անցկացվող վարկանիշային մրցաշարին Ֆերդինանդը չի կարողանա մասնակցել», - ասել է  ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ, մոտ անցյալի նշանավոր վարպետ, գյումրեցի Հովհաննես Դավթյանը:, ապա շարունակել, - Հարց է, թե երբ կապաքինվի նրա ձեռքի վնասվածքը: Գոնե կարողանա հանդես գալ Դյուսելդորֆում փետրվարի 21 –ին տեղի ունենալիք ստուգատեսին: Կարևոր է, որ Ֆերդինանդը լիովին առողջանա ու դրանից հետո մտնի տատամի, որ չկրկնվի վնասվածքը»։

Գլխավոր մարզիչն անդրադարձել է նաև հերթափոխին: Հուսալի տղաներ կան, որոնք վերջերս համալրել են ազգային հավաքականը: Մրցափորձի պակասի պատճառով նրանք առայժմ չեն գործուղվում օլիմպիական նշանակության մրցաշարերի: Փոխարենը երիտասարդները իրենց ուժերը կփորձեն ապրիլ – մայիս ամիսներին կայանալիք Եվրոպայի  գավաթի խաղարկության փուլերին:

Դավթյանը նաև  խոսել է    հավաքական եկող տղաների  տեխնիկական հնարքների զինանոցի մասին: Լավ կլինի, որ տեղերում աշխատող նրա գործընկերները հնարավորինս շատ անդրադառնան այս խնդրին: Սա կթեթևացնի հավաքականի մարզիչների գործը և ավելի շատ ուշադրություն կհատկացվի տակտիկական հարցերին, որոնք  երբեմն խոչընդոտում  են հաջողությանը:

Placeholder
Ափսոսում եմ, որ վարկանիշային մրցաշարին Ֆերդինանդը չի կարողանա մասնակցել.մարզիչ