Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ավարտում է  ծաղկաձորյան  ուսումնամարզական հավաքը
Սպորտ
18:14 30/01/2020
Հայաստան

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ավարտում է  ծաղկաձորյան  ուսումնամարզական հավաքը :Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հունվարի 31-ին մեր թիմը  կմեկնի Իրան :

Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը,  Ռուբեն Ալեքսանյանը / երկուսն էլ՝  + 109 կգ / Հակոբ Մկրտչյանը / 96 կգ /,  և Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ / կմասնակցեն փետրվարի 2 - 4-ը Ռաշտ քաղաքում կայանալիք  միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

Հավաքականի  մյուս անդամները  տեղերում կշարունակեն նախապատրաստվել փետրվարի 11-16-ը անցկացվելիք ՀՀ առաջնությանը։

 

Placeholder
Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը