Այս տարվա ապրիլին  կավարտվի օլիմպիական ավանի  կենտրոնում  գտնվող  «Village Plaza»  հրապարակի  կառուցումը
Սպորտ
18:59 30/01/2020
Աշխարհ

Այս տարվա ապրիլին կավարտվի օլիմպիական ավանի կենտրոնում գտնվող «Village Plaza» հրապարակի կառուցումը

Տոկիոյում կայանալիք 32 –րդ  ամառային օլիմպիական խաղերի և 16 -րդ պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն հայտարարել է,  որ  այս տարվա ապրիլին  կավարտվի օլիմպիական ավանի  կենտրոնում  գտնվող  «Village Plaza»  հրապարակի  կառուցումը, գրում է ՀԱՕԿ-ը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցուցադրվել է  ծառերի փայտանյութից  պատրաստված հինգ բաժին, որոնք  նվիրել են Ճապոնիայի 63 համայնքներ: Փայտանյութերի վրա դաջված  է  այն քաղաքապետարանի անվանումը, ինչը հնարավորություն կտա  պարզել, թե որ շրջանից է նյութը:  Խաղերի ավարտից հետո դրանք  կվերադարձվեն համապատասխան  մարզեր` վերաօգտագործման համար:

Շինարարությունը սկսվել է անցյալ տարվա մարտին։

Կառույցում կգործեն սրճարաններ, խանութներ, հագուստի մաքրման չոր ծառայություն։

Տոկիոյի օլիմպիական շինություններում փայտը լայնորեն է օգտագործվել,որը ցույց է տալիս ճապոնական փայտամշակման իրական արվեստը։

 

Placeholder
Այս տարվա ապրիլին կավարտվի օլիմպիական ավանի կենտրոնում գտնվող «Village Plaza» հրապարակի կառուցումը