ԵՊՀ-ում մարտի 23-ին ռեկտորի ընտրություն կկայանա
Կրթություն, գիտություն
15:42 31/01/2020
Հայաստան

ԵՊՀ-ում մարտի 23-ին ռեկտորի ընտրություն կկայանա

ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա մարտի 23-ին: Այս մասին որոշում կայացվեց այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը առաջարկեց մրցույթն անցկացնել մարտի 27-ին:

«Հաստատված կանոնակարգը նախատեսում է մրցույթը նշանակել առնվազն 40 օր հետո: Բայց դեռ պետք է հայտարարություն տրվի: Ես տեխնիկական առումով 5 օր ուզում եմ, որպեսզի հայտարարությունը  նախապատրաստվի, բոլոր տեղերը հասցնենք ուղարկել: Միաժամանակ պետք է հայտարարենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտորի ընտրություն: Այս դեպքում ավելի քիչ ժամանակ է պահանջում: Տրամաբանությունն այն է, որ մարտի 16-ին անցկացնենք Իջևանի մասնաճյուղի ռեկտորի ընտրություն, ևս 10 օր հետո հայտարարենք ԵՊՀ ռեկտորի ընտրությունները»,-նշեց նա:

Այնուհետև որոշվեց  մրցույթն անցկացնել մարտի 23-ին:

Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը 2019 թ. մայիսի 23-ին հայտարարել էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնից հրաժարական տալու մասին: Ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել Գեղամ Գևորգյանը: 
 

Placeholder
ԵՊՀ-ում մարտի 23-ին ռեկտորի ընտրություն կկայանա