Այսօր ծանրահարթակում են Կարապետյանը և Մկրտչյանը
Սպորտ
18:21 03/02/2020
Հայաստան

Այսօր ծանրահարթակում են Կարապետյանը և Մկրտչյանը

ՀԱՕԿ-ը տեղեկացնում է,որ  Հայաստանի ծանրամարտի  հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը,  Ռուբեն Ալեքսանյանը / երկուսն էլ՝  + 109 կգ / Հակոբ Մկրտչյանը / 96 կգ /  և Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ /   գտնվում են Իրանում: Ռաշտ քաղաքում անցկացվում է  օլիմպիական վարկանիշային  միջազգային մրցաշար:

Այսօր ` փետրվարի 3 –ին, ծանրահարթակ կելնեն  Ա.Կարապետյանը և Հ.Մկրտչյանը: 81 կգ քաշայինների պայքարը կսկսվի Երևանի ժամանակով 17.30 –ին, իսկ 96 կգ քաշայիններինը` 20. 00 –ին:

Վաղը  հանդես կգան գերծանրքաշայիններ Ս.Մարտիրոսյանը և Ռ. Ալեքսանյանը:

Placeholder
Այսօր ծանրահարթակում են Կարապետյանը և Մկրտչյանը