Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը
Սպորտ
20:12 04/02/2020
Աշխարհ

Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը

Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Փետրվարի 3-ին ծանրահարթակ ելան մեր երկու պատվիրակներ: Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ /  160 կգ արդյունքով պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը: Հրումում նա իր կամքին ենթարկեց 190 կգ  և երկամարտի գումարով  / 345 կգ / զբաղեցրեց չորորրդ հորիզոնականը:

Հետաքրքիր է, որ ավելի բարձր`  96 կգ քաշային կարգը ներկայացրած Հակոբ Մկրտչյանը նույնպես երկամարտում   «հավաքեց» 345 կգ  / 160 կգ + 185 կգ / և դարձավ  . . . երկրորդ մրցանակակիր:

Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հեռախոսազրույցում ասաց ,որ մեր տղաների համար այս մրցաշարում գլխավորը, ինչպես ասում են, մասնակցությունն է:Միջազգային ֆեդերացիայի մրցակարգի համաձայն, նույնիսկ  աշխարհի , Եվրոպայի չեմպիոններն ու ռեկորդակիրները, մինչ օլիմպիական խաղեր, պետք է անպայման  մասնակցեն վարկանիշային միջազգային վեց մրցաշարի: Ալավերդյանի խոսքով նպատակ չկա հոգնեցնել ծանրորդներին, որոնք պետք է մասնակցեն առավել կարևոր ` Մոսկվայում ապրիլի 2 –ին սկսվելիք Եվրոպայի առաջնությանը:

Այսօր Ռաշտում հանդես կգան գերծանրքաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը և Ռուբեն  Ալեքսանյանը:

Placeholder
Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը