Վոլեյբոլ ձյան վրա
Սպորտ
18:36 06/02/2020
Հայաստան

Վոլեյբոլ ձյան վրա

 «Վոլեյբոլ ձյան վրա»  մարզաձևի տղամարդկանց 18 և կանանց 6 թիմեր Ծաղկաձորում իրենց հարաբերությունները որոշեցին «Եվրոպա – տուր»   մրցաշարի հերթական փուլում:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Մրցավարական հանձնախմբի անդամ Հովհաննես Ասմարյանն ասաց, որ տղամարդկանց պայքարում  պատվանդանի բոլոր երեք աստիճանները զբաղեցրին Ռուսաստանի պատվիրակները: Տանտերերը իններորդն էին:

Կանանց մրցումներում   հայ  մարզուհիները, Ռուսաստանի և Լիտվայի ներկայացուցիչներից հետո, ճանաչվեցին երրորդը: Հնարավոր է մեր աղջիկները ավելի բարձր արդյունքի հասնեին, եթե  ունենային միջազգային մրցումների մասնակցության  փորձ: Բայց առաջին «քննության» համար լավագույն եռյակը եզրափակելը նույնպես պատվաբեր է:

Մրցավարտից հետո տղամարդկանց թիմերը մեկնեցին Վրաստանի Բակուրիանի ձմեռային մարզահամալիր, որտեղ փետրվարի 7 – 9 –ը տեղի կունենա եվրոտուրի հաջորդ փուլը:

Placeholder
Վոլեյբոլ ձյան վրա