«Մակաբույծների» ռեժիսորը՝ իր հաղթանակի մասին
Մշակույթ
15:17 10/02/2020
Աշխարհ

«Մակաբույծների» ռեժիսորը՝ իր հաղթանակի մասին

Հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոն, որի «Մակաբույծները» ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն ֆիլմ անվանակարգում, իր հաղթանակը որակել է խելագարություն: Ռեժիսորի խոսքով, սոցիալական անհավասարության մասին ֆիլմ  նկարահանելու գաղափարը նրան հետաքրքրել է երկար տարիներ և դարձել է մոլուցք:

«Ես տարօրինակ մարդ եմ. երբ մենք հաղթեցինք կինոդերասանների Գիլդիայի մրցանակը, չգիտեմ ինչու՝ սկսեցի երազել «Օսկարի» մասին: Բայց հաղթել չորս անվանակարգում և ստանալ վեց արձանիկ՝ այդ մասին չէի էլ համարձակվել մտածել»,- պատմել է ռեժիսորը:

Ռիա նովոստիի հաղորդմամբ, «Մակաբույծներ» ֆիլմը դարձել է «Տարվա լավագույն ֆիլմ» ԱՄՆ կինոակադեմիայի վարկածով: Առաջին անգամ «Օսկարի» գլխավոր մրցանակը  տրվել է ոչ անգլալեզու ֆիլմի:  Ֆիլմը նաև երեք մրցանակ է ստացել՝ լավագույն ռեժիսուրայի, սցենարի և «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգերում:


 

Placeholder
«Մակաբույծների» ռեժիսորը՝ իր հաղթանակի մասին