Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելլե Ալլին Snapchat-ում կատակել է կորոնավիրուսի թեմայով և հայտնվել քննադատության տարափի տակ։
Ալլին սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որում ինքը նստած է դիմակով և խոսում է կորոնավիրուսի մասին։ Հետին պլանում լսվում են ասիական ակցենտով մարդկանց ձայներ։ Մեկ այլ տեսանյութում ֆուտբոլիստը նկարահանել է ասիական արտաքինով տղամարդու, այնուհետև հակաբորբոքային դեղամիջոց։ Տեսանյութի տակ նա գրել է.«Այս վիրուսը պետք է շատ ավելի արագ լինի, որպեսզի հասնի ինձ»։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, կիսապաշտպանի կատակները օգտատերերի դժգոհությունն են հարուցել, իսկ մարզիկին ռասիստ են անվանել։ Դրանից հետո Ալլին ներողություն է խնդրել։
«Ցավում եմ, որ տեղադրել եմ այդ տեսանյութերը։ Ես դրանք հեռացրել եմ, երբ հասկացա, որ դա կարող է ինչ-որ մեկի վիրավորել։ Ես նման բան չէի ուզում։ Ներողություն եմ խնդրում նրանցից, որոնց այդ տեսանյութերը վիրավորել են»,- հայտարարել է ֆուտբոլիստը։