Կառավարությունը ՍԴ դատարան ներկայացրել է սխալ ու թերի թարգմանած կոնվենցիա
Իրավունք
13:35 11/02/2020
Հայաստան

Կառավարությունը ՍԴ դատարան ներկայացրել է սխալ ու թերի թարգմանած կոնվենցիա

Սահմանադրական դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 3-ին աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել  2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:  Այսօրվա նիստում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ հունվարի 21-ին այս գործով քննության նիստը հետաձգվել էր  մինչև փետրվարի 11-ը ՍԴ  դատավորների հարցերի վերաբերյալ կառավարության ներկայացուցչի՝ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե   Գրիգորյանի բանավոր պատասախանները գրավոր ներկայացնելու, նաև կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգամանության  տեքստում առկա անճշտությունները վերացնելու և ճշգրտված տեքստը ներկայացնելու հիմքով՝ կոնվենցիայում ամրագրված  պարտավորությունների ճշգրիտ բովանդակությունն ու ամբողջական ծավալը հստակեցնելու նպատակով:

Գործով զեկուցող ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը ներկայացրեց տեղեկատվություն՝ դատաքննության   հետաձգման հիմքերի վերացման վերաբերյալ:

«Հունվարի 21-ի դատական նիստից հետո աշխատանքային կարգով էլեկտրոնային  եղանակով կառավարության ներկայացուցչին է փոխանցվել կոնվենցիայի այն հոդվածների շրջանակը, որի վերաբերյալ հունվարի 21-ի դատական նիստի ընթացքում ՍԴ դատվորների կողմից տրվել են հարցեր, մի շարք  հոդվածներում  ընդգծվել են հայերեն պաշտոնական թարգամանության տեքստում անճշտություններ լինելու հանգամանքը: Փետրվարի 2-ին ՍԴ է մուտաքագրվել կառավարության  ներկայացուցչի գրությունը, որին կից ներկայացվել է քննության  առարկա գործով լրացուցիչ  տեղեկատվության վերտառությամբ փաստաթուղթ: Այդ փաստաթղթի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանում ներառված չեն  բոլոր հարցերի պատասախանները, առանձին հարցերի  վերաբերյալ առկա են անհամաձայնություններ կառավարության ներկայացուցչի բանավոր և գրավոր պատասախանների միջև, չի ներկայացվել այդ կոնվենցիայի  հայերեն պաշտոնական թարգամանության  ճշգրտված տեսքը»,- ասաց Ա.Պետրոսյանը:

Նիստում կառավարության ներկայացուցիչ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ  համադրել են հայերեն թարգամանությունը բնագիր երկու լեզուների՝ անգլերեն և ֆրանսերեն, հետ, ինչը հիմք է տվել ասելու, որ թարգամանության փոփոխությունների կարիք առնվանզ իրենք չեն տեսնում:

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի խոսքով, իրենց հարցադրումները, որոնք եղել են հունվարի 21-ի նիստին և անճշտությունների հետ  կապված,  ինքնանպատակ չեն բարձրացվել:

«Գործ ունենք հայերեն պաշտոնական թարգմանության հետ, տվյալ կոնվենցիայում   ամրագրված պարտավորությունների  սահմանադրականությունը  գնահատելու համար այդ պարտավորությունների ճշգրիտ, հստակ, ամբողջովին բովանդակությունը պետք է ՍԴ-ին պարզ լինի, որպեսզի որոշի այդ պարտավորությունների հետ կապված սահմանադրականության հարցը:

Հունվարի 21-ի նիստի ընթացքում առկա մի շարք ձևակերպումների, անորոշությունների հետ կապված դուք ընդունեցիք, որ կան, ու դրանցում փոփոխություններ կատարելու խնդիր կա: Երբ մենք համադրում ենք հայերեն թարգմանությունը բնօրինակի հետ,  ակնհայտ է դառնում, որ հայերեն պաշտոնական  թարգմանության մեջ կան ձևակերպումներ, որոնք խեղաթյուրում են պարտավորության իմաստը և դրա սահմանադրականության հետ կապված խնդիրներ են առաջանում, ինչը  մատնանշվել է ձեզ հունվարի 21-ի նիստի ընթացքում»,- ասաց նա:

Ք.Գրիգորյանն ասաց, որ կոնվենցիայի տեքստերի հայերեն պաշտոնական թարգմանությունն ապահովում է արդարադատության նախարարության թարգմանչական ՊՈԱԿ-ը, որը, ըստ օրենսդրության, վավերացվում, հաստատվում է ԱԳՆ կողմից որպես պաշտոնական թարգմանություն:

«Կարծեմ՝ հենց այդ տարբերակն է դատարանին ներկայացվել»,- ասաց արդարադատության փոխնախարարը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը մեջբերեց թարգմանված տեքստից մի հատված, որի ոչ թե իրավական բովանդակությունը հասանելի չէ, այլև՝ հայերեն չէ. «Յուրաքանչյուր կողմ կարող է իրեն իրավունք… ոչինչ չկա շարունակությունը … ել ամբողջությամբ կամ մասամբ: Այս նախադասության մեջ չկա  պարտավարությունը՝ իրավունք չունի, կամ՝ իրավունք ունի, դրանից էականորեն փոխվելու է պատկերը, բայց այդ բառը չկա: Կարող եմ անգլերենում տեսնել՝ իրավունք ունի, բայց հայերեն տեքստում չկա:

Այստեղ ստորոգյալը գոյություն չունի, եթե գոյություն ունի ստորոգյալ, նախադասությունը չի ավարտվում: Դուք ասում եք՝ հենց այս տեքստն ընդունեք, եթե  ընդունենք այս տեքստը, կրկնում եմ՝ հասկանալի չէ, թե պարտավորությունը որն է: Այդ դեպքում ՍԴ-ն դժվարանալու է գնահատել:

Բովանդակությանը չեմ անդրադառանում, զուտ ֆորմալ առումով  եթե  մենք սրանց պատասխանները չունենք, չենք կարող հաջորդ քայլն անել՝ գնահատել: Եթե չգիտենք՝  իրավունք ունի, թե չունի, ինչպե՞ս գնահատենք դրա սահմանադրականությունը»,- ասաց ՍԴ նախագահը:

Այնուհետև Հ Թովմասյանը դիմեց կառավարության ներկայացուցչին, թե կարող է արձագանքել: Վերջինս հրաժարվեց:

Ընդմիջումից հետո Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ 2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կասեցվում է մինչև կառավարության կողմից  հիշյալ կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգամանության ճշգտված  տեքստը ստանալը:

«Ցանկացած պահի,  ժամկետ չենք սահմանել, երբ ստանանք ճշգրտված տեքստը,  մենք կվերսկսենք գործի քննությունը, մնացած ժամկետում սույն գորոծով որոշում կկայացնենք»,- հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:
 

Placeholder
Կառավարությունը ՍԴ դատարան ներկայացրել է սխալ ու թերի թարգմանած կոնվենցիա