Այսօր ասպարեզ կելնի մեդալի հավակնորդ Կարեն Ասլանյանը
Սպորտ
18:19 12/02/2020
Աշխարհ

Այսօր ասպարեզ կելնի մեդալի հավակնորդ Կարեն Ասլանյանը

Հույս ունենք, որ Հռոմում այսօր  ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվեկշռին կգրանցվեն ոսկե պարգևներ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Եզրափակիչ են մտել մեր փառահեղ վարպետ Արթուր Ալեքսանյանը / 97կգ /   և Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հաջողությունները սովորական են դարձել հայ մարզասերների համար: Նախնական երեք փուլերում Արթուրը տպավորիչ հաղթանակներ տոնեց և այսօր «ոսկու» համար կգոտեմարտի Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլու հետ:

Սպասելիքները գերազանցեց Գևորգ Ղարիբյանը: Նա նույնպես հաջողության հասավ նախնական գոտեմարտերում: Գևորգը Եվրոպայի չեմպիոնի կոչումը կվիճարկի թուրք Քերեմ Քամալի հետ:

Այսօր ասպարեզ կելնի մեդալի հավակնորդ մեր երրորդ ներկայացուցիչը: Կարեն Ասլանյանը / 67 կգ / բրոնզե մեդալի համար կմրցի  բելառուսցի  Ալեքսանդր Լիավոնչիկի հետ:

Placeholder
Այսօր ասպարեզ կելնի մեդալի հավակնորդ Կարեն Ասլանյանը