Ջոլին հանդես կգա Ֆրանկեյնշտեյնի հարսնացուի դերում
Մշակույթ
10:02 13/02/2020
Աշխարհ

Ջոլին հանդես կգա Ֆրանկեյնշտեյնի հարսնացուի դերում

Հոլիվուդյան Universal Studios կինոստուդիան  սկսել է աշխատել «Ֆրանկեյնշտեյնի հարսնացուն» ֆիլմի վրա: Գլխավոր դերում հանդես է գալու դերասանուհի Անջելինա Ջոլին:  360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Variety-ը:

Առաջին անգամ դասական սարսափ ֆիլմը էկրան է բարձրացել 1935 թվականին: Այդ ժամանակ գլխավոր դերերում հանդես են եկել Բորիս Կարլոֆն ու Էլզա Լանչեստերը: Քննադատները համարում են «Ֆրանկեյնշտեյնի հարսնացուն» բնօրինակ ֆիլմը պատմության մեջ լավագույններից մեկը:

Universal-ն արդեն փորձել է նկարահանել ֆիլմի նոր տարբերակը, բայց բոլոր փորձերը ձախողվել են:

Ժամանակակից տարբերակը  ռեժիսորն է Ջոն Կրասինսկին, պրոդյուսերը՝ Էմի Պասկալը:  Հրեշ Ֆրանկեյնշտեյնին մարմնավորելու է դերասան Խավիեր Բարդեմը: Պրեմիերայի հստակ ժամկետը չի նշվում: Բայց աղբյուրների խոսքերով, ակտիվ  աշխատանքներ են տարվում, այդ իսկ պատճառով այն կարող է կհայտվել «ավելի վաղ, քան բոլորը կարծում են»:

Placeholder
Ջոլին հանդես կգա Ֆրանկեյնշտեյնի հարսնացուի դերում