Սթիվեն Քինգի «Կինը սենյակում» պատմվածքի հիման վրա ֆիլմ կնկարահանվի
Մշակույթ
14:35 13/02/2020
Աշխարհ

Սթիվեն Քինգի «Կինը սենյակում» պատմվածքի հիման վրա ֆիլմ կնկարահանվի

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգն իր «Հինգերորդ ալիք» նամակում բացատրել է, թե ինչու է Տոմսկում բնակվող աշակերտուհուն թույլ տվել ֆիլմ նկարահանել իր՝ «Կինը սենյակում» պատմվածքի հիման վրա։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Քինգը աշակերտուհի  Դիանա Կոստիրինին մաղթել է մեծ հաջողություն: «Ես շատ ուրախ եմ նրա համար և հուսով եմ, որ կինոնկարը հաջողված կլինի: Հաճելի է, որ ես հնարավորություն ունեմ օգնության ձեռք մեկնելու սկսնակներին, ինքս էլ մի օր  սկսնակ եմ եղել», - ասել է նա:

Ֆիլմի պրեմիերան լինելու է 2020 թվականի աշնանը։
 

Placeholder
Սթիվեն Քինգի «Կինը սենյակում» պատմվածքի հիման վրա ֆիլմ կնկարահանվի