Հայաստանի հավաքականը կմրցի Բուլղարիայի հետ.Ֆուտզալ
Սպորտ
18:25 13/02/2020
Հայաստան

Հայաստանի հավաքականը կմրցի Բուլղարիայի հետ.Ֆուտզալ

Փետրվարի 13-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ  Հայաստանի հավաքականը կմրցի Բուլղարիայի ընտրանու հետ, որտեղ էլ կկայանա առաջին հանդիպումը։

Բուլղարիայի ֆուտզալի ընտրանին որակավորման փուլի 4-րդ խմբում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով Ալբանիայի և Սան Մարինոյի հավաքականներին։

Հանդիպումների անցկացման օրերը հայտնի կդառնան ավելի ուշ։

Placeholder
Հայաստանի հավաքականը կմրցի Բուլղարիայի հետ.Ֆուտզալ