Ըմբշամարտի ԵԱ-ում այսօր  պայքարելու են  ազատ ոճայինները
Սպորտ
15:52 14/02/2020
Հայաստան

Ըմբշամարտի ԵԱ-ում այսօր պայքարելու են ազատ ոճայինները

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր` փետրվարի 14-ին, պայքարի են դուրս գալիս ազատ ոճային ըմբիշները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Այսօր մրցագորգ դուրս կգան 57 կգ , 65 կգ ,70 կգ  79 կգ և 97 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները` Միհրան Ջաբուրյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Գևորգ Մխեյանը, Արման Ավագյանը և Սարգիս Հովսեփյանը:

Հռոմում Հայաստանը կներկայացնեն նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը  (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը  (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

Placeholder
Ըմբշամարտի ԵԱ-ում այսօր պայքարելու են ազատ ոճայինները