Լավ ծանրորդներ  են աճում Գյումրիում. մասնագետներ
Սպորտ
14:24 18/02/2020

Լավ ծանրորդներ են աճում Գյումրիում. մասնագետներ

Փետրվարի 18-ին Աբովյանում ուսումնամարզական հավաք սկսեցին Հայաստանի առաջատար ծանրորդները: Մարզումներում ընդգրկված են  Երևանում օրերս անցկացված համապետական առաջնությունում աչքի ընկածները: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Մասնագետների հետ զրույցներից պարզվեց , որ մրցաշարը պատասխանել է մի քանի հարցերի: Հուսալի հերթափոխ կա մեզանում: Լավ ծանրորդներ  են աճում Գյումրիում, Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերում և Երևանում: Ստուգատեսն առանձնացավ  նաև մասսայականությամբ: Հայտավորված էին երկրի տարբեր մարզերի ու քաղաքների 150  ներկայացուցիչներ: Թերևս մասնագետների թույլտվությամբ ու համաձայնությամբ բացակայում էին արտագնա մրցումներից նոր վերադարձած և իրենց  ուժերը չվերականգնած առաջատար վարպետները:

Մարզումները  կշարունակվեն մինչև ապրիլի սկիզբը, որից հետո կանանց և տղամարդկանց մեր թիմերը կմեկնեն Մոսկվա և կներգրավվեն ապրիլի  3 –ին սկսվող Եվրոպայի առաջնությունում:

Placeholder
Լավ ծանրորդներ են աճում Գյումրիում. մասնագետներ