Տոկիոյում փորձարկվել է օլիմպիական ջահի փոխանցավազքի արարողությունը
Սպորտ
19:47 18/02/2020
Աշխարհ

Տոկիոյում փորձարկվել է օլիմպիական ջահի փոխանցավազքի արարողությունը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում փորձարկվել է օլիմպիական ջահի փոխանցավազքի արարողությունը: Դրան ականատես են եղել  բազմաթիվ մարդիկ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: 

Արարողակարգի ղեկավար Ակի Տագուչին ասել է, որ փոխանցավազքի գլխավոր նպատակը մարդկանց միավորելն է, համերաշխությունը և արդար պայքարը:

Միջոցառման շնորհիվ ճշտվել են ջահի երթուղուն առչնչվող բոլոր մանրամասները և այն լիովին ծառայել է նպատակին, գոհացրել կազմակերպիչներին:

Փոխանցավազքը նախատեսված է անցկացնել երեք փուլով:Օլիմպիական կրակը կբոցավառվի մարտի 12-ի ` Հին Օլիմպիայում: Արարողակարգով առաջին մասը տեղի կունենա Հունաստանում՝ մինչև մարտի 19-ը:  Ջահը բոցավառելու պատիվը տրված է  2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերի  մարաթոնյան վազքի չեմպիոն Միձուկի Նոգուտիին:

Խաղերի խորհրդանիշն  այնուհետև հատուկ չվերթով կհասնի Ծագող արևի երկիր և մարտի 26-ից  Ճապոնիայով  «կսավառնի» 121 օր ու կանցնի Ճապոնիայի 47 մարզերի 858  բնակավայրերի տարածքով:

32 -րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից ` օգոստոսի 9-ը:

 

Placeholder
Տոկիոյում փորձարկվել է օլիմպիական ջահի փոխանցավազքի արարողությունը