ՀՈԱԿ-ը փնտրում է խնդրահարույց շներին
Հասարակություն
16:35 20/02/2020
Հայաստան

ՀՈԱԿ-ը փնտրում է խնդրահարույց շներին

Մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչների՝ շների հարձակման դեպքերի վերաբերյալ ահազանգերին արձագանքել է Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, ելնելով վերջին շրջանում ստացած ահազանգերից` կծման դեպքերի վերաբերյալ, Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ ` հայտնաբերելու խնդրահարույց շներին։

Եթե շունը կծել է Ձեզ պետք է.
.դիմել բժշկական հաստատություն
.ստանալ անհրաժեշտ բուժօգնություն
. բժշկից պահանջել համապատասխան փաստաթուղթ կծման դեպքի վերաբերյալ
. թուղթը ներկայացնել «ԹԿՎԿ» ՀՈԱԿ
. ինֆորմացիա տրամադրել շան մասին (կլիպսի համար, գույն, գտնվելու վայր, ցանկալի է նկար)»։

 

Placeholder
ՀՈԱԿ-ը փնտրում է խնդրահարույց շներին