Բեռլինի կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է փոփոխություններով
Մշակույթ
10:24 21/02/2020
Աշխարհ

Բեռլինի կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է փոփոխություններով

Բեռլինի 70-րդ կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է նոր ղեկավարությամբ ու որոշ փոփոխություններով: cultradio.ru-ի հաղորդմամբ, 70-րդ Բեռլինալեն նոր ղեկավարության աշխատանքի արդյունքն է: Փառատոնը 18 տարի ղեկավարած Դիտեր Կոսլիկի փոխարեն փառատոնն այժմ երկու ղեկավար ունի՝ իտալացի Կարլո Շատրիանը գեղարվեստական ղեկավարն է, իսկ նիդեռլանդուհի Մարիետտե Ռիսենբեկը՝ գործադիր տնօրեն: Նրանց առաջին որոշման համաձայն փառատոնը կսկսվի ոչ թե փետրվարի սկզբին, այլ վերջին՝ «Օսկարի» ու «Սանդենսի» հետ չխաչվելու համար: 

Նրանք հաստատել են նոր դիզայնը.  առաջին անգամ պաստառների վրա չկան հանրահայտ արջերը:

Սակայն գլխավոր փոփոխությունները կատարվել են ծրագրում: Հիմա Բեռլինալեում կա ևս մեկ պաշտոնական մրցույթ, որի անունը ճիշտ կլինի թարգմանել «Բախում»՝ փորձարարական ու ինովացիոն աշխատանքների համար: Միաժամանակ զգալիորեն նվազել է ներկայացվող ֆիլմերի քանակը: Հայտնվել են նոր հարթակներ ցուցադրությունների համար և նոր հետաքրքրություններ:

Փառատոնը շեշտադրում է անում հեռուստատեսության վրա և ցուցադրում է դրվագներ տարբեր երկրներում ստեղծված սերիալներից: Բեռլինալեն կավարտվի մարտի 1-ին:

Placeholder
Բեռլինի կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է փոփոխություններով