Շիրակի առաջատարը հրավիրվել է Հայաստանի կանանց հավաքական
Սպորտ
13:13 25/02/2020
Հայաստան

Շիրակի առաջատարը հրավիրվել է Հայաստանի կանանց հավաքական

«Շիրակի» ֆուտբոլիստուհի Անյուտա Գալստյանը հրավիրվել է Հայաստանի կանանց ազգային հավաքական:Այս մասին հայտնում է Գյումրիի թիմի մամուլի քարտուղարությունը:

Նա հավաքականի կազմում փետրվարի 28-ից մինչև մարտի 6-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում կմասնակցի ուսումնամարզական հավաքի:

Այդ ընթացքում՝ մարտի 4-ին և 6-ին, տեղի կունենան ընկերական հանդիպումներ Լիտվայի կանանց ազգային հավաքականի հետ:

Placeholder
Շիրակի առաջատարը հրավիրվել է Հայաստանի կանանց հավաքական