Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը
Մշակույթ
13:03 25/02/2020
Աշխարհ

Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը

Ուկրաինական գրադարաններից անհրաժեշտ է հանել ԽՍՀՄ-ում հրատարաված գրքերը:  360tv.ru-ի հաղորդմամբ, «Ուկրաինական գրքի ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդրա Կովալն ասել է, որ հասունացել է ժամանակը սովետական հնագույն գրականությունը փոխարինել «ժամանակակից և ուկրաիներեն» գրականությամբ:

Նրա խոսքով, գրադարանները սովետական  ֆոնդերից մաքրելուց հետո դրանք մարդկանց համար և ուկրաիներենով գրականության հետ շփվելու հաճելի վայրեր կդառնան:  Կովալը նշել է, որ Ուկրաինայի գրադարաններում պահվող գրքերի ավելի քան կեսը Խորհրդային միությունում են հրատարակված: Դա ավելի քան 100 միլիոն միավոր փաստաթուղթ է:
 

Placeholder
Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը