Ուրարտուն և Ալաշկերտը ստուգողական խաղ կանցկացնեն
Սպորտ
14:13 25/02/2020
Հայաստան

Ուրարտուն և Ալաշկերտը ստուգողական խաղ կանցկացնեն

Փետրվարի 26-ին «Ուրարտուն» կանցկացնի նախապատրաստական շրջանի վերջին ստուգողական հանդիպումը: Այս մասին հայտնում է երևանյան թիմի պաշտոնական կայքը:

Թիմը սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ:  Հանդիպումը կմեկնարկի 16:00-ին:

Հավելենք, որ արդեն մարտի 2-ին «Ուրարտուն» առաջնության երկրորդ հատվածի առաջին հանդիպումը կանցկացնի, որտեղ կմրցի Վանաձորի «Լոռիի» հետ:

Placeholder
Ուրարտուն և Ալաշկերտը ստուգողական խաղ կանցկացնեն