«Յուվենտուսը» հրաժարվել է երկրպագուներին վերադարձնել «Ինտերի» հետ փակ խաղի տոմսերի գումարը
Սպորտ
11:26 26/02/2020
Աշխարհ

«Յուվենտուսը» հրաժարվել է երկրպագուներին վերադարձնել «Ինտերի» հետ փակ խաղի տոմսերի գումարը

«Յուվենտուսի» ղեկավարությունն որոշել է չհրաժարվել այն գումարից, որը նա ստացել է միլանյան «Ինտերի» հետ խաղի  տոմսերի վաճառքից: Ընդհանուր, «Յուվենտուսը» վաճառել էր 3 միլիոն եվրոյի տոմս: Այս մասին գրում է  Վեստի.ռու կայքը:

Ավելի վաղ հաղորդել էին այն մասին, որ հանդիպումն անցել է դատարկ տրիբունաներով: Երկրպագուների համար մարզական ստադիոնը փակելու պատճառը եղել էր Իտալիայում կորոնավիրուսի տարածումը: 

Գումարը չվերադարձնելու  պրակտիկան չի հակասում ակումբային կանոններին, բայց ստեղծված իրավիճակը գրավել է հակամենաշնորհային ծառայությունների ուշադրությունը, որոնք կուսումնասիրեն «Յուվենտուսի» որոշումը:

Ի տարբերություն «Յուվենտուսի», «Միլանն» այլ որոշում է կայացրել: Ակումբն արդեն մշակել են ավելի վաղ իր երկրպագուներին վաճառած «Ջենոա»-ի հետ  խաղի տոմսերի գումարի վերադարձի գործընթացը: Այն էլ անցնելու է առանց հանդիսատեսի:
 

Placeholder
«Յուվենտուսը» հրաժարվել է երկրպագուներին վերադարձնել «Ինտերի» հետ փակ խաղի տոմսերի գումարը