Երևանում մեկնարկել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը
Սպորտ
18:42 26/02/2020
Հայաստան

Երևանում մեկնարկել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը

Երևանում այսօր սկսվեց Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:  Կանայք մրցում են Հրանտ Շահինյանի, իսկ տղամարդիկ` Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում: 

Բազմամարտում հայտնի դարձան լավագույն եռյակները. կանայք` Աննա Գրիգորյան / Շահինյանի անվան ՄԴ / , Տաթև Սուքիասյան / Գյումրի /, Ինեսա Ջաղինյան /Շահինյանի անվան ՄԴ /:

Տղամարդկանց բազմամարտի  մրցանակակիրներն են երևանցիներ  Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Համլետ Մանուկյանը:

Վաղը` փետրվարի 27 –ին նախատեսված են առանձին գործիքների եզրափակիչները:

Placeholder
Երևանում մեկնարկել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը